Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.4 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)

Հոդված 85.16. Ծառայողական քննության կասեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.16. Ծառայողական քննության կասեցումը

1. Ծառայողական քննություն նշանակող անձը ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնում է ծառայողական քննությունը, եթե՝

1) ծառայողական քննություն նշանակելուց հետո պարզվել է, որ առկա է փրկարարական տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած՝ ծառայողական քննության առարկա հանդիսացող խախտման հետ կապված ենթադրյալ հանցագործության դեպք, ապա ծառայողական քննությունը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը․

2) անհնարին է տվյալ ծառայողական քննության արդյունքով ակնկալվող որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը և դրա օրինական ուժի մեջ մտնելը.

3) ծառայողական քննության շրջանակներում պարզման ենթակա որևէ հարցով նշանակվել է փորձաքննություն.

4) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա փրկարարական ծառայողը կամ նրա գտնվելու վայրը.

5) կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա փաստացի ներկայության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարումը.

7) փրկարարական ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ նախաքննության մարմնին․

8) ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3․ Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։