ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.5 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)
Հոդված 85.22. Ծառայողական քննության մասնակիցները
Հոդված 85.22. Ծառայողական քննության մասնակիցները
1. Ծառայողական քննության մասնակիցներն են՝
1) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը.
2) իրավասու ստորաբաժանման ղեկավարը.
3) ծառայողական քննություն իրականացնող անձը.
4) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը.
5) ծառայողական քննությանն առնչվող անձինք, որոնք խախտման դեպքի, դրա կատարման մեջ կասկածվող ծառայողի մեղավորության կամ անմեղության, ինչպես նաև խախտմանն առնչվող այլ հանգամանքների մասին կարող են հաղորդել անհրաժեշտ տեղեկություն.
6) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը, փորձագետը և թարգմանիչը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված մասնակիցները համարվում են ծառայողական քննության կողմեր։