ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.1 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)
Հոդված 85.2. Փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովը
Հոդված 85.2. Փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովը
1. Փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
2. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից։
3. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ անհարգելի պատճառով հանձնաժողովի աշխատանքից բացակայելու դեպքերի: