ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.2 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)
Հոդված 85.9. Ծառայողական քննությանը գործուն աջակցությունը
Հոդված 85.9. Ծառայողական քննությանը գործուն աջակցությունը
1. Ծառայողական քննությանն օժանդակելու կամ նման արարքն առաջին անգամ կատարելու կամ անկեղծորեն զղջալու և դրական բնութագրվելու դեպքում խախտում կատարած ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ, կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժի կիրառումից։
2. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում կոպիտ խախտում կատարած փրկարարական ծառայողների վրա։