Հոդված 71. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելը
Հոդված 71. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելը
(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)
1. Կարգապահական խախտման, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության կամ պարբերաբար ուշանալու կամ լիազոր մարմնի ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտումների դեպքում լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «նախազգուշացում» և «նկատողություն» տույժերից բացի, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.
1) կոչման իջեցում մեկ աստիճանով.
2) արտահերթ վերակարգի հայտարարում.
3) հատուկ կրթաթոշակից զրկում.
4) լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում:
2․ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով:
3․ «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում» կարգապահական տույժը կիրառվում է սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող ծառայողական քննության արդյունքով համապատասխան որոշման դեպքում։
4․ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը կարող են բողոքարկվել լիազոր մարմնի ղեկավարին։
(71-րդ հոդվածը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)
(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)