Հոդված 85.7. Ծառայողական քննությունը
Հոդված 85.7. Ծառայողական քննությունը
1. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն անցկացնելիս սահմանափակվում է ծառայողական քննություն նշանակելու դեպքի և ծառայողական քննություն նշանակելու մասին իրավական ակտով սահմանված պարզաբանման ենթակա հարցերի և հանգամանքների ստուգմամբ և քննությամբ:
2. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումով:
3. Ծառայողական քննություն իրականացնող անձի հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հիմնավորվեն ծառայողական քննությամբ հավաքված և հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:
4. Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։