Հոդված 85.29. Թարգմանիչը
Հոդված 85.29. Թարգմանիչը
1. Թարգմանիչը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու այն դեպքերում, երբ ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանն առնչվող անձը չի տիրապետում հայերենին կամ ունի խոսքի, հաղորդակցության կամ լսողական խնդիրներ, կամ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ որևէ փաստաթուղթ:
2. Թարգմանիչն իրավունք ունի՝
1) ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:
3. Թարգմանիչը պարտավոր է՝
1) ներկայանալ ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և կատարել ճշգրիտ թարգմանություններ.
2) ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ՝ իր կատարած թարգմանությունների վերաբերյալ: