Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.7 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)

Հոդված 85.33. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.33. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը

1. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ծառայողական քննության ավարտից հետո ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար, բացառությամբ սույն օրենքի 85․34-րդ հոդվածով սահմանված դեպքի:

2. Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել իրավասու ստորաբաժանման ղեկավարի հետ, ինչպես նաև զրույց ունենալ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի հետ:

3. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձը, հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, կայացնում է համապատասխան որոշում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։