Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.4 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)

Հոդված 85.19. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում ծառայողական քննությունից մաս անջատելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.19. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում ծառայողական քննությունից մաս անջատելը

1. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում ծառայողական քննության նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին։

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու հետ մեկտեղ ծառայողական քննություն նշանակող անձը որոշում է՝

1) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով նշանակել նոր ծառայողական քննություն.

2) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով շարունակել ծառայողական քննությունը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված ծառայողական քննության ժամկետները սահմանվում են սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու համար սահմանված ընդհանուր կանոններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։