Անցնել բովանդակությանը
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 12 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 115. Փրկարար ուժերի խմբավորումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 115. Փրկարար ուժերի խմբավորումները

1. Լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով արտակարգ իրավիճակի վայրում ստեղծվում են փրկարարական ուժերի խմբավորումներ, որտեղ ընդգրկվում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ և գերատեսչական հատուկ կազմավորումներ` փրկարարական աշխատանքների կազմակերպված անցկացման համար:

2. Փրկարար ուժերի խմբավորումը ստեղծվում է նախօրոք, օրենքով սահմանված կարգով հաստատված պլանների համաձայն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ուժերի և միջոցների իրական վիճակը և առկայությունը, ախտահարման օջախներում փրկարարական աշխատանքների ծավալը:

3. Փրկարար ուժերի խմբավորումը պատասխանատու է նախատեսված գործողությունների իրականացման համար և ապահովում է`

1) ուժերի լրիվ պատրաստականության բերման հնարավորությունը կարճ ժամանակում.

2) ժամանակին ուժերի առաջանցումը խոցման օջախ և փրկարարական աշխատանքների ծավալումը սեղմ ժամկետներում.

3) հիմնական ջանքերի կենտրոնացումը աշխատանքների առավել կարևոր տեղամասերում` մեծաթիվ մարդկանց փրկման, տուժածներին անհապաղ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու և բժշկական հաստատություններ տարահանելու նպատակով.

4) փրկարարական աշխատանքների ծավալումը, անընդմեջ անցկացումը և ավարտը սեղմ ժամկետներում.

5) ուժերի մանևրում անցկացնելու հնարավորությունը.

6) ջանքերի զարգացումը և աշխատանքային տեղամասերում ստորաբաժանումների ժամանակին փոխարինումը այլ ուժերով ու միջոցներով.

7) ուժերի պաշտպանությունը զանգվածային խոցման զենքից.

8) ուժերի կայուն կառավարումը և նրանց միջև անընդմեջ փոխգործողության պահպանումը:

4. Փրկարար ուժերի խմբավորման կազմը, շարասյուների և պահեստային ուժերի խնդիրները, խմբավորման մեջ ընդգրկված ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի վայր մուտքի երթուղիների ապահովման պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։