Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 7 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ

Հոդված 68. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 68. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու առանձնահատկությունները

(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)

1․ Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) վաղաժամկետ կոչումի շնորհում.

5) կարգապահական տույժի՝ ժամկետից շուտ հանում.

6) հատուկ կրթաթոշակի նշանակում.

7) կրթաթոշակի բարձրացում։

2․ Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ուսումնական հաստատության միջին, ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողի զեկուցագրի հիման վրա։

(68-րդ հոդվածը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)

(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։