Հոդված 85.1. Փրկարարական ծառայողի բարեվարքության համակարգի տարրերը
Հոդված 85.1. Փրկարարական ծառայողի բարեվարքության համակարգի տարրերը
1. Փրկարարական ծառայողի (բացառությամբ Փրկարար ծառայության տնօրենի և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ հարցերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։ Նվերներ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունների վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները։
3. Փրկարար ծառայության տնօրենի և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների նկատմամբ կիրառվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։