Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 8.1 · (գլուխը լրաց. 02.10.25 ՀՕ-320-Ն)

Հոդված 85.3. Փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.3. Փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը՝

1) քննում է փրկարարական ծառայողի (բացառությամբ Փրկարար ծառայության տնօրենի և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ ենթադրյալ խախտումները.

2) հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

2. Հանձնաժողովն իրավասու է՝

1) անցկացնելու լսումներ.

2) դիմողից, ենթադրյալ խախտումը կատարած փրկարարական ծառայողներից, այլ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից հայցելու և ստանալու քննությանն առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն.

3) քննության շրջանակներում փաստաթղթաշրջանառության ապահովման հետ կապված միջնորդություններ ներկայացնելու իրավասու ստորաբաժանում։

3. Քննության արդյունքով Հանձնաժողովն ընդունում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն, որն ստորագրում են Հանձնաժողովի անդամները։ Խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը ներառում է փրկարարական ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու մասին առաջարկություն: Հանձնաժողովը կարող է լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնել բարեվարքության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ։

4. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

5. Եթե ծառայողական քննությունը նշանակվել է փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումները քննելու համար, և ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ խախտումը կարգապահական է կամ վերաբերում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ ծառայողական լիազորություններն անցնելուն, ապա Հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար:

6. Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումների կապակցությամբ ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 8․2-8․7-րդ գլուխների կարգավորումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։