ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 9 · ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 89. Օպերատիվ խմբերի ստեղծումը
Հոդված 89. Օպերատիվ խմբերի ստեղծումը
1. Արտակարգ իրավիճակների (դեպքերի, պատահարների) առաջացման ժամանակ դեպքի վայրում հետախուզության իրականացման, իրավիճակի գնահատման և հետևանքների վերացման համար անհրաժեշտ առաջնային գործողությունների ծավալման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով, կարգադրությամբ օպերատիվ հերթափոխի անձնակազմից կազմվում է օպերատիվ խումբ:
2. Առանձին դեպքերում օպերատիվ խմբի կազմում կարող են ընդգրկվել օպերատիվ հերթափոխի պետը, ինչպես նաև Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումների մասնագետներ, որոնք օպերատիվ միջոցառումներն իրականացնելիս ենթարկվում են օպերատիվ խմբի պետին: