Անցնել բովանդակությանը
ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Հոդված 1. Տերմինների օգտագործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Տերմինների օգտագործում

Սույն Կոնվենցիայի նպատակներով.

ա) «անօրինական առևտուր» նշանակում է` օրենսդրությամբ արգելված պրակտիկայի ցանկացած կամ վարքի ձև, որը կապված է արտադրության, առաքման, ստացման, տնօրինման, բաշխման, վաճառքի կամ ձեռք բերման հետ, ներառյալ` այդպիսի գործունեությունը խթանելու նպատակ ունեցող պրակտիկայի կամ վարքի ցանկացած ձև:

բ) «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է` ցանկացած կազմակերպություն, որը ներառում է մի քանի ինքնիշխան պետություններ, և որին իր անդամ պետությունները մի շարք հարցերի վերաբերյալ փոխանցել են իրենց լիազորությունները, ներառյալ այդ հարցերի վերաբերյալ անդամ պետություններին պարտավորեցնող որոշումներ ընդունելու իրավունքը։

գ) «Գովազդ և ծխախոտի վաճառքի խթանում» նշանակում է՝ առևտրային տեղեկատվության փոխանցման, խորհրդատվության կամ գործողության ցանկացած ձև` ուղղակի կան անուղղակի ծխախոտային արտադրատեսակի վաճառքի կամ ծխախոտի օգտագործումը խթանելու նպատակով, արդյունքով կամ հնարավոր արդյունքով։

դ) «Ծխախոտի դեմ պայքար» նշանակում է՝ մատակարարումների, պահանջարկի և վնասի նվազեցման ոլորտում ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման միջոցով, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցման կամ վերացման միջոցով։

ե) «Ծխախոտի արդյունաբերություն» նշանակում է՝ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ բաշխողներ և ներմուծողներ։

զ) «Ծխախոտային արտադրատեսակներ» նշանակում են՝ արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու, ծծելու, ծամելու կամ ներշնչելու համար։

է) «Ծխախոտի հովանավորում» նշանակում է՝ ցանկացած իրադարձության, միջոցառման կամ անձնական ներդրում` ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ ծխախոտի օգտագործումը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն խթանելու նպատակով, արդյունքով կամ հնարավոր արդյունքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։