ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31. Դուրս գալը
Հոդված 31. Դուրս գալը
1. Ցանկացած ժամանակ որևէ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի անց այդ Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից` ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով։
2. Կոնվենցիայից ցանկացած այդպիսի դուրս գալը ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից մեկ տարուց հետո կամ այնպիսի ավելի ուշ օր, որը կարող է նշված լինել դուրս գալու մասին ծանուցման մեջ։
3. Սույն Կոնվենցիայից դուրս եկող ցանկացած Կողմ համարվում է նաև դուրս եկած ցանկացած արձանագրությունից, որի Կողմ է նա հանդիսանում։