Անցնել բովանդակությանը
ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 12. Լուսավորում, տեղեկատվության փոխանցում, բնակչության նախապատրաստում և իրազեկում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Լուսավորում, տեղեկատվության փոխանցում, բնակչության նախապատրաստում և իրազեկում

Յուրաքանչյուր Կողմ պահպանում և ամրապնդում է բնակչությանը` ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկելու համակարգը, համապատասխան դեպքերում օգտագործելով տեղեկատվության փոխանցման առկա բոլոր միջոցները։ Այդ նպատակներով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ուղղված են աջակցելու.

ա) ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության (ներառյալ` սովորությունը) առողջության համար վտանգների մասին բնակչության լուսավորման և իրազեկման արդյունավետ և համակողմանի ծրագրերի մատչելիությանը,

բ) ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության` առողջության համար վտանգների մասին, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը դադարեցնելու և ծխախոտ չօգտագործելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին բնակչության իրազեկմանը, ինչպես նշված է 14-րդ հոդվածի 2-րդ կետում,

գ) բնակչության, ազգային օրենսդրության համապատասխան, ծխախոտի արդյունաբերության մասին բազմաբնույթ այն տեղեկատվության մատչելիությանը, որն առնչվում է սույն Կոնվենցիայի նպատակին,

դ) ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ և նախապատրաստական համապատասխան կամ իրազեկության և կրթության բարձրացման այնպիսի ծրագրերին, որոնք նախատեսված են առողջապահության ոլորտի, համայնքների, սոցիալական ոլորտի, զանգվածային լրատվամիջոցների աշխատողների, դասավանդողների, որոշում կայացնող անձանց, ղեկավարների և այլ համապատասխան անձանց համար,

ե) ծխախոտի արդյունաբերության հետ առնչություն չունեցող պետական և մասնավոր հիմնարկությունների և ոչ կառավարական կազմակերպությունների իրազեկմանը և մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում միջկառույցային ծրագրերի և ռազմավարությունների մշակման և իրականացման գործում,

զ) բնակչության իրազեկմանը և ծխախոտի արտադրման և օգտագործմանը մարդկանց առողջության համար բացասական հետևանքների, ինչպես նաև նրա տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների մասին տեղեկատվության մատչելիությանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։