Անցնել բովանդակությանը
ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 14. Ծխախոտից կախվածության և ծխախոտի օգտագործման դադարեցմանը վերաբերող պահանջարկի նվազեցման միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ծխախոտից կախվածության և ծխախոտի օգտագործման դադարեցմանը վերաբերող պահանջարկի նվազեցման միջոցներ

1. Յուրաքանչյուր Կողմ մշակում և տարածում է համապատասխան, համակողմանի և համալիր ղեկավար սկզբունքներ, որոնք հիմնված են գիտական տվյալների և լավագույն փորձի վրա` հաշվի առնելով ազգային հանգամանքներն և գերակայությունները, և ձեռնարկում է արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցմանը աջակցելու և ծխախոտից կախվածության համապատասխան բուժումը ապահովելու համար։

2. Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ ձգտում է.

ա) մշակել և իրականացնել ծխախոտի օգտագործման դադարեցման աջակցելուն ուղղված արդյունավետ ծրագրեր, այդ թվում այնպիսի վայրերում, ինչպիսիք են ուսումնական, բժշկասանիտարական հաստատությունները, աշխատանքային տեղերը և մարզական միջոցառումների անցկացման վայրերը,

բ) ընդգրկել ծխախոտից կախվածության ախտորոշումը և բուժումը և ծխախոտի օգտագործման դադարեցման վերաբերյալ խորհրդատվությունը առողջապահության և լուսավորության ոլորտների ազգային ծրագրերի, պլանների և ռազմավարությունների մեջ` համապատասխան դեպքերում առողջապահության ոլորտի, համայնքների և սոցիալական ոլորտի աշխատողների մասնակցությամբ,

գ) բժշկասանիտարական օգնության հաստատություններում և վերականգնողական կենտրոններում ստեղծել ծխախոտից կախվածության ախտորոշման, խորհրդատվության, պրոֆիլակտիկ և բուժման ծրագրեր, և

դ) համագործակցել այլ Կողմերի հետ ծխախոտից կախվածության բուժման հնարավորության դյուրացման և բուժման գնի մատչելիության գործում, ներառյալ` դեղագործական պատրաստուկները 22-րդ հոդվածին համապատասխան։ Նման պատրաստուկները և նրանց բաղադրիչները կարող են ներառել դեղամիջոցներ, դեղապատրաստուկներ, որոնք օգտագործվում են դեղամիջոցների ներմուծման, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, ախտորոշման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։