ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության կարգավորում
Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության կարգավորում
Կողմերի համաժողովը միջազգային իրավասու մարմինների խորհրդակցելով առաջարկում է ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտազատվող նյութերի փորձաքննության և չափման, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման ղեկավար սկզբունքներ։ Յուրաքանչյուր Կողմ ազգային իրավասու մարմինների կողմից հավանություն ստացած դեպքերում ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ այդպիսի փորձաքննության և չափման, ինչպես նաև կարգավորման վերաբերյալ։