Անցնել բովանդակությանը
ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 8. Պաշտպանություն ծխախոտի ծխի ազդեցությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պաշտպանություն ծխախոտի ծխի ազդեցությունից

1. Կողմերը ընդունում են, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդությունների և հաշմանդամության պատճառ է։

2. Յուրաքանչյուր Կողմ ազգային օրենսդրությամբ սահմանված առկա ազգային իրավազորության ոլորտներում ընդունում և իրականացնում է և իրավազորության այլ մակարդակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների ընդունմանը և իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում շինությունների ներսում, հասարակական տրանսպորտում, փակ հասարակական վայրերում և համապատասխան դեպքերում այլ հասարակական վայրերում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։