Անցնել բովանդակությանը
ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 13. Ծխախոտի արտադրատեսակների գովազդ, վաճառքի խթանում և հովանավորություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ծխախոտի արտադրատեսակների գովազդ, վաճառքի խթանում և հովանավորություն

1. Կողմերը ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը։

2. Յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։ Նշված արգելումը, հաշվի առնելով վերոհիշյալ Կողմի իրավական պայմանների պահպանումը և տեխնիկական միջոցների առկայությունը, այդ Կողմի տարածքից անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում համապատասխան օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ է ձեռնարկում և ներկայացնում է համապատասխան զեկույցներ 21-րդ հոդվածին համապատասխան։

3. Այն Կողմը, որը իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների համաձայն հնարավորություն չունի լիակատար արգելում մտցնելու, կիրառում է ծխախոտային արտադրատեսակների ողջ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության սահմանափակումներ։ Դա ներառում է, հաշվի առնելով վերոհիշյալ Կողմի իրավական պայմանների պահպանումը և տեխնիկական միջոցների առկայությունը, իր տարածքից ծագող և անդրսահմանային ներգործություն ունեցող գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության սահմանափակումներ կամ լիակատար արգելք: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է համապատասխան օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ և ներկայացնում է համապատասխան զեկույցներ 21-րդ հոդվածին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Կողմ նվազագույնը և իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան.

ա) արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը, որոնք ծխախոտային արտադրատեսակները դուրս են բերում շուկա այնպիսի միջոցներով, որոնք կեղծ են, մոլորեցնող կամ այլ կերպ խաբող կամ որոնք կարող են սխալ տպավորություն ստեղծել նրանց բնութագրերի, առողջության վրա ազդեցության, վտանգների կամ արտադրող նյութերի մասին,

բ) պահանջում է, որ առողջության համար վնասի նախազգուշացումը կամ այլ համապատասխան նախազգուշացումը ուղեկցի ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր գովազդի և համապատասխան դեպքերում՝ վաճառքի խթանմանն ու հովանավորությանը,

գ) սահմանափակում է ծխախոտային արտադրատեսակների բնակչության կողմից ձեռքբերումը խրախուսող ուղղակի կամ անուղղակի խթանների օգտագործումը,

դ) պահանջում է, եթե նա ուժի մեջ լիակատար չի արգելում, համապատասխան պետական մարմիններին տրամադրել տեղեկատվություն՝ այն գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության հետ կապված ծախսերը, որոնք դեռ արգելված չեն։ Այդ մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, կարող են որոշում կայացնել այդ տվյալների՝ հասարակության և Կողմերի համաժողովի տնօրինության ներկայացնելու մասին ի կատարումն 21-րդ հոդվածի,

ե) լիակատար արգելում է մտցնում կամ այն դեպքում, երբ Կողմը, որը չի կարող լիակատար արգելք մտցնել համաձայն իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների հինգ տարվա ընթացքում սահմանափակում է գովազդը, վաճառքի խթանումն և հովանավորությունը ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագիր և, համապատասխան դեպքերում, այլ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես օրինակ՝ Ինտերնետում, և

զ) արգելում է կամ այն դեպքում, երբ Կողմը չի կարող արգելք մտցնել համաձայն իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների, սահմանափակում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ նրանց մասնակիցների շրջանում։

5. Կողմերը խրախուսվում են իրականացնելու միջոցներ, որոնք 4-րդ կետում նշված պարտավորությունների շրջանակներից դուրս են:

6. Կողմերը համագործակցում են անդրսահմանային գովազդի վերացմանն օժանդակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և այլ միջոցների մշակման գործում։

7. Կողմերը, որոնք արդեն մտցրել են ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության որոշ ձևերի արգելում, ունեն ինքնիշխան իրավունք արգելել այն անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության ձևերը, որոնք նրանց տարածք են հասնում և կիրառել նույն սանկցիաները, ինչպիսիք կիրառվում են իրենց տարածքից առաջացող ներքին գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության հանդեպ իրենց ազգային օրենսդրության համապատասխան։ Սույն կետը չի նշանակում որևէ կոնկրետ սանկցիայի հավանություն կամ հաստատում։

8. Կողմերը կքննարկեն արձանագրության մշակման վերաբերյալ հարցը, որում շարադրված լինեն համապատասխան միջոցներ, որոնք պահանջում են միջազգային համագործակցություն` անդրսահմանային գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը լիակատար արգելելու նպատակներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։