Հոդված 2. Սույն Կոնվենցիայի և այլ պայմանագրերի և իրավաբանական փաստաթղթերի միջև կապ
Հոդված 2. Սույն Կոնվենցիայի և այլ պայմանագրերի և իրավաբանական փաստաթղթերի միջև կապ
1. Մարդկանց առողջության լավագույն պահպանման նպատակներով, Կողմերը խրախուսվում են միջոցներ ձեռնարկել (բացի սույն Կոնվենցիայով և նրա արձանագրություններով պահանջվող միջոցներից). ընդ որում այդ փաստաթղթերում ոչինչ չի խոչընդոտում Կողմերին ավելի խիստ պահանջներ ընդունել, որոնք համատեղելի են դրանց դրույթների հետ և համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։
2. Սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների դրույթները ոչ մի կերպ չեն ազդում Կողմերի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, ներառյալ` տարածաշրջանային կամ ենթատարածաշրջանային համաձայնագրեր կնքելու իրավունքի վրա Կոնվենցիայի և դրա արձանագրությունների հետ առնչվող հարցերով կամ Կոնվենցիայի և նրա արձանագրությունների նկատմամբ լրացուցիչ հանդիսացող հարցերով պայմանով, որ այդ համաձայնագրերը համատեղելի են սույն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով նախատեսվող պարտավորությունների հետ։ Համապատասխան Կողմերը այդպիսի համաձայնագրերի մասին հայտնում են Կողմերի համաժողովին քարտուղարության միջոցով։