Հոդված 5. Ընդհանուր պարտավորություններ
Հոդված 5. Ընդհանուր պարտավորություններ
1. Յուրաքանչյուր Կողմ մշակում, իրագործում, պարբերաբար նորացնում և վերանայում է ծխախոտի դեպ պայքարի համակողմանի բազմաոլորտ ազգային ռազմավարությունները, պլանները և ծրագրերը սույն Կոնվենցիային և արձանագրություններին համապատասխան, որոնց կողմ է նա հանդիսանում։
2. Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ իր հնարավորություններին համապատասխան.
ա) ստեղծում կամ ամրապնդում և ֆինանսավորում է ծխախոտի դեմ պայքարի ազգային համակարգման մեխանիզմը կամ համակարգող մարմինները, և
բ) ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ և համապատասխան դեպքերում համագործակցում է այլ Կողմերի հետ ծխախոտի օգտագործման, նիկոտինային կախվածության և ծխախոտի ծխի ազդեցության կանխման և նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում։
3. Հանրային առողջապահության ծխախոտի դեմ պայքարի իր քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում Կողմերը գործում են այնպես, որ ազգային օրենսդրությանը համապատասխան պաշտպանեն իրենց քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առևտրային և այլ կորպորատիվ շահերից։
4. Կողմերը համագործակցում են սույն Կոնվենցիայի և արձանագրությունների իրականացման առաջարկվող միջոցների, ընթացակարգերի և ղեկավար սկզբունքների մշակման գործում։
5. Համապատասխան դեպքերում Կողմերը համագործակցում են իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ սույն Կոնվենցիայի և արձանագրությունների նպատակներին հասնելու համար, որոնց կողմեր են նրանք հանդիսանում։
6. Կողմերը, իրենց տրամադրության տակ գտնվող միջոցների և ռեսուրսների շրջանակներում, համագործակցում են ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով ֆինանսավորման երկկողմ և բազմակողմ մեխանիզմների օգնությամբ սույն Կոնվենցիայի արդյունավետ իրականացման համար։