Անցնել բովանդակությանը
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Հոդված 22. Համագործակցություն գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում և համապատասխան փորձի տրամադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Համագործակցություն գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում և համապատասխան փորձի տրամադրում

1. Կողմերը համագործակցում են անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման իրենց ներուժի ամրապնդման նպատակներով, հաշվի առնելով զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերի պահանջները։ Այդպիսի համագործակցությունը նպատակ ունի աջակցել, փոխադարձ համաձայնությամբ, գիտատեխնիկական և իրավաբանական փորձի և տեխնոլոգիայի փոխանցմանը՝ ծխախոտի դեմ պայքարի ոլորտում այն ազգային ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման և ամրապնդման համար, որոնք մասնավորապես ուղղված են.

ա) ծխախոտի դեմ պայքարի հետ կապված տեխնոլոգիաների, գիտելիքների, ունակությունների, ներուժի և փորձի մշակմանը, փոխանցմանը և ձեռքբերմանը աջակցելուն,

բ) գիտատեխնիկական, իրավաբանական և այլ փորձի տրամադրմանը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունների, պլանների և ծրագրերի ստեղծման և ամրապնդման համար, որոնք ուղղված են Կոնվենցիայի իրականացմանը, մասնավորապես.

i) համապատասխան խնդրանքի հիման վրա օգնություն ցույց տալու միջոցով` ամուր օրենսդրական հիմքի, ինչպես նաև տեխնիկական ծրագրերի, ներառյալ` ծխախոտի օգտագործումը սկսելու կանխարգելման, ծխախոտի օգտագործման դադարեցման աջակցության և ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանության ծրագրերի ստեղծման գործում,

ii) համապատասխան դեպքերում ծխախոտի ոլորտում աշխատող անձանց օգնություն ցույց տալու միջոցով` տնտեսապես կենսունակ կերպով գոյատևման միջոցների ապահովման տնտեսապես և իրավաբանորեն կենսունակ համապատասխան այլընտրանքային ճանապարհների մշակման գործում, և

iii) համապատասխան դեպքերում, ծխախոտի աճեցմամբ զբաղված անձանց օգնություն ցույց տալու միջոցով՝ գյուղատնտեսական արտադրությունից այլընտրանքային մշակաբույսերին տնտեսապես կենսունակ կերպով անցնելու գործում,

գ) 12-րդ հոդվածի համաձայն համապատասխան անձնակազմի նախապատրաստման կամ իրազեկության բարձրացման համապատասխան ծրագրերին աջակցելուն,

դ) ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ռազմավարությունների, պլանների և ծրագրերի համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների և նյութատեխնիկական աջակցության տրամադրմանը` համապատասխան դեպքերում,

ե) ծխախոտի դեմ պայքարի, ներառյալ` նիկոտինային կախվածությունից համակողմանի բուժման մեթոդների որոշմանը,

զ) համապատասխան դեպքերում՝ նիկոտինային կախվածությունից համակողմանի բուժման մատչելիության բարձրացման նպատակներով գիտական հետազոտություններին աջակցելուն։

2. Կողմերի համաժողովը աջակցում է գիտատեխնիկական և իրավաբանական փորձի և տեխնոլոգիայի փոխանցմանը, և դյուրացնում է այդպիսի փոխանցումը ֆինանսական աջակցության առկայության դեպքում, որը ցուցաբերվում է 26-րդ հոդվածին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։