Հոդված 4. Ղեկավար սկզբունքներ
Հոդված 4. Ղեկավար սկզբունքներ
Սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների նպատակին հասնելու և դրա դրույթների իրականացման համար Կողմերը ղեկավարվում են մասնավորապես ներքոհիշյալ սկզբունքներով.
1. Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության արդյունքում առողջության համար հետևանքների, մոլուցքի և մահացու վտանգի մասին, և այդ կապակցությամբ ծխախոտի ծխի ազդեցությունից բոլոր մարդկանց պաշտպանության համար հարկավոր է համապատասխան կառավարական մակարդակով քննարկել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ։
2. Անհրաժեշտ է վճռական քաղաքական կողմնակցություն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով համակողմանի միջկառուցային միջոցներ և համակարգված պատասխան գործողություններ մշակելու և դրանց աջակցելու գործին հաշվի առնելով՝
ա) ծխախոտի ծխի ազդեցությունից մարդկանց պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
բ) նախաձեռնությունը կանխելու, դադարեցումը խրախուսելու, աջակցելու և ծխախոտային արտադրատեսակների ցանկացած ձևի օգտագործումը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
գ) այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնց նպատակն է աջակցել բնիկ անձանց և համայնքների մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործում, որոնք սոցիալական և մշակութային առումով համապատասխանում են իրենց պահանջներին և հեռանկարներին, և
դ) ծխախոտի դեմ պայքարի ռազմավարությունների մշակման ընթացքում տարբեր սեռերին հատուկ վտանգները հաշվի առնելու հետ կապված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
3. Միջազգային համագործակցությունը, հատկապես տեխնոլոգիաների, գիտելիքների փոխանցումը և ֆինանսական օգնության տրամադրումը, ինչպես նաև համապատասխան փորձագիտական ծառայությունների տրամադրումը ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ ծրագրերի ստեղծման և իրագործման համար` հաշվի առնելով տեղական մշակութային պայմանները, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և իրավաբանական գործոնները, հանդիսանում են սույն Կոնվենցիայի կարևոր մասը։
4. Բոլոր ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանն ուղղված ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով ձեռնարկվող համակողմանի բազմաթիվ ոլորտներին վերաբերող միջոցները և պատասխան գործողությունները անհրաժեշտ են հանրային առողջապահության սկզբունքներին համապատասխան հիվանդացման, վաղաժամ հաշմանդամության և մահվան կանխարգելման համար, որոնք առաջանում են ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ներգործության հետևանքով:
5. Պատասխանատվության հետ կապված հարցերը, ինչպես որ նրանք որոշվում են յուրաքանչյուր Կողմի կողմից իր իրավասության շրջանակներում հանդիսանում են ծխախոտի դեմ համակողմանի պայքարի կարևոր մաս։
6. Եվ անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերում տեխնիկական և ֆինանսական օգնության նշանակությունը այն ծխախոտ աճեցնող անձանց և ծխախոտի արդյունաբերության ոլորտում աշխատողների տնտեսական անցման համար, ում ապրուստի միջոցների վրա լուրջ ազդեցություն է ունենում ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի իրականացումը այն Կողմերում, որոնք հանդիսանում են զարգացող երկրներ, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերում հարկավոր է ընդունել և հաշվի առնել ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում։
7. Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության մասնակցությունը։