Հոդված 36. Ուժի մեջ մտնելը
Հոդված 36. Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման, պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ քառասուներորդ փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։
2. Ցանկացած այն պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան ուժի մեջ մտնելու վերաբերյալ սույն հոդվածի 1-Ին կետում նշված պայմանները կատարելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։
3. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային յուրաքանչյուր կազմակերպության համար, որը ի պահ է հանձնում պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ուժի մեջ մտնելու մասին սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր կողմից պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։
4. Սույն հոդվածի նպատակների համար ցանկացած փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի համարվում հավելյալ այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնել այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից։