ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության հրապարակայնացման կարգավորում
Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության հրապարակայնացման կարգավորում
Յուրաքանչյուր Կողմ իր ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներից և ներմուծողներից պահանջում են կառավարական մարմիններին տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատվող նյութերի բաղադրության մասին։ Բացի դրանից, յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների թունավոր բաղադրիչների և այն նյութերի մասին հանրությանը իրազեկելու արդյունավետ միջոցներ, որոնք կարող են արտազատվել։