Հոդված 27. Վեճերի կարգավորում
Հոդված 27. Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Կողմերի միջև վեճ ծագելու դեպքում համապատասխան Կողմերը ձգտում են կարգավորել այն դիվանագիտական ուղիներով՝ բանակցությունների կամ ցանկացած այլ խաղաղ միջոցներով իրենց ընտրությամբ, ներառյալ բարի ծառայությունները, միջնորդությունը կամ հաշտությունը։ Բարի ծառայությունների, միջնորդության կամ հաշտության միջոցով համաձայնության հասնելու անհնարինության դեպքում վեճի կողմերը չեն ազատվում պարտավորությունից շարունակել գտնել վեճի լուծում։
2. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ պաշտոնական հավանություն տալու կամ նրան միանալու ընթացքում կամ դրանից հետո ցանկացած ժամանակ պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող են ավանդապահին գրավոր հայտարարել, որ կապված այն վեճի հետ, որը չի կարող կարգավորվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նրանք համաձայն են որպես հարկադիր միջոց հատուկ միջնորդ դատավարություն անցկացնել այն ընթացակարգերին համապատասխան, որոնք ենթակա են ընդունման Կողմերի համաժողովի կողմից միաձայնության հիման վրա:
3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած արձանագրության վերաբերյալ այդ արձանագրության կողմերի միջև վեճի նկատմամբ, եթե նրանում այլ բան նախատեսված չէ։