Հոդված 21. Հաշվետվություն և տեղեկատվության փոխանակում
Հոդված 21. Հաշվետվություն և տեղեկատվության փոխանակում
1. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարության միջոցով Կողմերի համաժողովին է ներկայացնում պարբերական զեկույցներ իր կողմից Կոնվենցիայի կատարման մասին, որոնք պետք է պարունակեն հետևյալը.
ա) տեղեկատվություն Կոնվենցիայի իրականացման նպատակներով ընդունված օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցների մասին,
բ) տեղեկատվություն, համապատասխան դեպքերում, Կոնվենցիայի իրականացման ընթացքում առաջացած ցանկացած արգելքների կամ խոչընդոտների մասին, և այդ խոչընդոտների հաղթահարման համար ձեռնարկված միջոցների մասին,
գ) տեղեկատվություն, համապատասխան դեպքերում, ֆինանսական և տեխնիկական օգնության մասին` տրամադրված կամ ստացված ծխախոտի դեմ պայքարի գործունեության համար,
դ) տեղեկատվություն համաճարակային հսկողության և հետազոտությունների մասին, ինչպես նշված է 20-րդ հոդվածում, և
ե) 6-րդ հոդվածի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 2-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետում, 15-րդ հոդվածի 5-րդ կետում և 19-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվություն։
2. Բոլոր Կողմերի այդպիսի զեկույցների ներկայացման հաճախականությունն ու ձևը որոշվում են Կողմերի համաժողովի կողմից։ Յուրաքանչյուր Կողմ պատրաստում է իր սկզբնական զեկույցը տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։
3. Կողմերի համաժողովը, 22-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան, քննարկում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին, իրենց խնդրանքի համաձայն, օգնություն տրամադրելու միջոցները սույն հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման գործում։
4. Սույն Կոնվենցիայի համաձայն` զեկույցների ներկայացումը և տեղեկատվության փոխանակումը իրականացվում են ազգային օրենսդրությանը համապատասխան անձնական կյանքի գաղտնիության և անձեռնմխելիության ապահովման մասով: Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, ապահովում են ցանկացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը իրենք փոխանակում են։