Հոդված 24. Քարտուղարություն
Հոդված 24. Քարտուղարություն
1. Կողմերի համաժողովը մշտական քարտուղարություն է նշանակում և ապահովում նրա գործառնության պայմանները։ Կողմերի համաժողովը ձգտում է դա անել իր առաջին նստաշրջանում։
2. Մինչև մշտական քարտուղարության նշանակման և հիմնադրման պահը՝ քարտուղարության գործառույթները, սույն Կոնվենցիային համապատասխան, ապահովում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
3. Քարտուղարության գործառույթներն են.
ա) Կողմերի համաժողովի և ցանկացած օժանդակ մարմնի նստաշրջանների կազմակերպումը և դրանց ապահովումը անհրաժեշտ ծառայություններով,
բ) այն զեկույցների փոխանցումը, որոնք քարտուղարությունը ստացել է սույն Կոնվենցիային համապատասխան,
գ) օգնության ցուցաբերում Կողմերին, հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին իրենց խնդրանքի համաձայն սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պահանջվող տեղեկատվության հավաքման և փոխանցման գործում,
դ) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ իր գործունեության մասին զեկույցների պատրաստում սույն Կոնվենցիային համապատասխան և նրանց ներկայացումը Կողմերի համաժողովին,
ե) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ անհրաժեշտ համակարգման ապահովում,
զ) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ այնպիսի վարչական կամ կոնտրակտային համաձայնագրերի կնքում, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար, և
է) Կոնվենցիայում և դրա արձանագրություններից որևէ մեկում նշված քարտուղարության այլ գործառույթների կատարումը, ինչպես նաև այնպիսի այլ գործառույթների կատարումը, որոնք կարող են որոշվել Կողմերի համաժողովի կողմից։