Հոդված 6. Ծխախոտի պահանջարկի նվազեցմանն ուղղված գնային և հարկային միջոցներ
Հոդված 6. Ծխախոտի պահանջարկի նվազեցմանն ուղղված գնային և հարկային միջոցներ
1. Կողմերը ընդունում են, որ գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց են։
2. Առանց հարկային քաղաքականության մշակման և հաստատման Կողմերի ինքնիշխան իրավունքը խախտելու՝ յուրաքանչյուր Կողմ պետք է հաշվի առնի ծխախոտի դեմ պայքարին վերաբերող առողջապահության բնագավառում իր ազգային նպատակները և, համապատասխան դեպքերում, ձեռնարկի կամ պահպանի միջոցներ, որոնք կարող են ներառել.
ա) ծխախոտային արտադրատեսակների հանդեպ հարկային քաղաքականության, և նպատակահարմարության դեպքում, գնային քաղաքականության իրականացումը՝ ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված առողջապահության ոլորտի նպատակներին հասնելուն աջակցելու համար,
բ) համապատասխան դեպքերում, միջազգային ուղևորություններ իրականացնող անձանց հարկերից և տուրքերից ազատված ծխախոտային արտադրատեսակների վաճառքի, և/կամ դրանց կողմից այդ արտադրատեսակների ներմուծման արգելումը կամ սահմանափակումը։
3. Կողմերը 21-րդ հոդվածին համապատասխան Կողմերի համաժողովին ուղղված իրենց պարբերական զեկույցներում ներկայացնում են տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների հարկման դրույքաչափերի և ծխախոտի օգտագործման միտումների մասին։