Հոդված 15. Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուր
Հոդված 15. Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուր
1. Կողմերը ընդունում են, որ ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի բոլոր ձևերի վերացումը, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրության և կեղծման վերացումը, ինչպես նաև բացի ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ համաձայնագրերից համապատասխան ազգային օրենսդրության մշակումն ու իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրիչներ։
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որպեսզի ապահովվի ծխախոտային արտադրատեսակների բոլոր տուփերի, փաթեթների և յուրաքանչյուր արտաքին փաթեթի պիտակավորումը ծխախոտային արտադրատեսակների ծագումը որոշելու գործում Կողմերին օգնելու համար, և ազգային օրենսդրությանն ու համապատասխան երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին համապատասխան, շեղման կետը որոշելու, ծխախոտային արտադրատեսակների տեղաշարժի մոնիտորինգի, փաստաթղթավորման և վերահսկողության, ինչպես նաև իրավական կարգավիճակը որոշելու գործում Կողմերին օգնելու համար։ Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ.
ա) պահանջում է, որ մանրածախ և մեծածախ առևտրի համար ծխախոտային արտադրատեսակների բոլոր առանձին տուփերն և փաթեթները, որոնք վաճառվում են իր տեղական շուկայում, պարունակեն հետևյալ տեքստը.
«Վաճառքը թույլատրվում է միայն (նշել երկրի, ենթազգային, տարածաշրջանային կամ դաշնային տարածքային միավորի անվանումը)», կամ պարունակեն ցանկացած այլ արդյունավետ պիտակավորում, որում նշված կլինի վերջնակետը, կամ որը կօգնի մարմիններին պարզելու` արդյո՞ք տվյալ արտադրատեսակը ներքին շուկայում վաճառքի համար օրինական ճանապարհով է հայտնվել, և
բ) համապատասխան դեպքերում քննարկում է գործնական հսկողության համակարգի և հսկողության ռեժիմի ստեղծման հարցը, որը հետագայում կպաշտպանի բաշխման համակարգը և կօգնի ապօրինի առևտրի դեպքերի քննությանը։
3. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաթեթի վրայի տեղեկատվությունը կամ պիտակավորումը ներկայացված լինի պարզ և /կամ հիմնական լեզվով կամ լեզուներով։
4. Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման նպատակներով յուրաքանչյուր Կողմ.
ա) իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների անդրսահմանային առևտրի մոնիտորինգ և տվյալների հավաքում, ներառյալ` ապօրինի առևտուրը, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն է փոխանակում մաքսային, հարկային և այլ մարմինների միջև ազգային օրենսդրության և կիրառելի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին համաձայն,
բ) ընդունում կամ ամրապնդում է օրենսդրությունը համապատասխան սանկցիաներով և ուղղիչ միջոցներով, որոնք ուղղված են ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի դեմ, այդ թվում՝ կեղծ և մաքսանենգ ծխախոտների ապօրինի առևտրի դեմ,
գ) անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովվի բոլոր բռնագրավված արտադրական սարքավորումների, կեղծ և մաքսանենգ ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների ոչնչացումը` օգտագործելով, պրակտիկորեն իրականացնելու դեպքում, էկոլոգիապես մաքուր մեթոդները կամ վերացումը ներքին օրենսդրությանը համապատասխան,
դ) իր իրավազորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում և իրականացնում պահեստավորվող կամ հարկերից կամ տուրքերից ազատված ռեժիմով փոխադրվող ծխախոտային արտադրատեսակների պահպանման և բաշխման մոնիտորինգի, փաստաթղթավորման և վերահսկողության նպատակներով, և
ե) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ ծխախոտային արտադրատեսակներով ապօրինի առևտրից ստացվող եկամուտների բռնագրավման նպատակներով։
5. Սույն հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիման վրա հավաքված տեղեկատվությունը համապատասխան դեպքերում իրենց պարբերական զեկույցներում Կողմերը ամփոփ ձևով ներկայացնում են իրենց համաժողովին 21-րդ հոդվածին համապատասխան։
6. Կողմերը համապատասխան դեպքերում և ազգային օրենսդրության համաձայն աջակցում են համագործակցությանը ազգային հաստատությունների, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպությունների միջև այնքանով, որքանով դա վերաբերում է քննություններին, դատական հետապնդումներին և ընթացակարգերին` ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման նպատակներով։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներով համագործակցությանը` ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարի նպատակներով:
7. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ձեռնարկել և իրականացնել հետագա միջոցներ (համապատասխան դեպքերում ներառելով արտոնագրումը) ապօրինի առևտրի կանխարգելման նպատակներով` ծխախոտային արտադրատեսակների արտադրության կամ բաշխման հսկողության կամ կարգավորման համար: