Հոդված 16. Վաճառք անչափահասներին և անչափահասների կողմից
Հոդված 16. Վաճառք անչափահասներին և անչափահասների կողմից
1. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան կառավարական մակարդակում ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը ներքին օրենսդրությամբ, ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքին չհասած կամ տասնութ տարեկան չդարձած անձանց արգելելու համար: Այդ միջոցները կարող են ներառել.
ա) պահանջ, որպեսզի ծխախոտի արտադրատեսակների բոլոր վաճառողները իրենց վաճառակետի ներսում տեսանելի մասում տեղադրեն պարզ հայտարարություն անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ վաճառելու արգելքի մասին և, կասկածելու դեպքում, ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր գնորդից պահանջեն օրենքով սահմանված չափահասությունը հաստատող փաստաթուղթ,
բ) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելում ցանկացած ձևով, որը այդ արտադրատեսակները ուղղակիորեն մատչելի է դարձնում, ինչպես օրինակ՝ վաճառքը խանութներում,
գ) ծխախոտային արտադրատեսակների ձև ունեցող կոնֆետների, խորտիկների, խաղալիքների կամ այլ առարկաների արտադրության և վաճառքի արգելում, որոնք գրավում են անչափահասների ուշադրությունը, և
դ) այնպիսի դրության ապահովում, որի պայմաններում իր իրավազորության ներքո գտնվող ծխախոտային արտադրատեսակների վաճառքի ավտոմատները անհասանելի լինեն անչափահասների համար և չխթանեն ծխախոտային արտադրատեսակների վաճառքը անչափահասներին։
2. Յուրաքանչյուր Կողմ արգելում է կամ նպաստում արգելմանը տարածելու բնակչության մեջ և հատկապես անչափահասների շրջանում անվճար ծխախոտային արտադրատեսակներ։
3. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է արգելել ծխախոտի վաճառքը հատով կամ փոքր փաթեթներով, որոնք մեծացում են այդ արտադրատեսակների մատչելիությունը անչափահասների համար։
4. Կողմերը ընդունում են, որ արդյունավետության բարձրացման համար, ծխախոտային արտադրատեսակների` անչափահասներին վաճառքի կանխարգելման միջոցները անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն սույն Կոնվենցիայում պարունակվող մյուս դրույթների հետ զուգակցված։
5. Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կամ ցանկացած ժամանակ հետագայում Կողմը պարտադիր բնույթ ունեցող գրավոր հայտարարության միջոցով կարող է նշել, որ նա պարտավորվում է արգելել շահագործման մեջ դնել ծխախոտային արտադրատեսակների վաճառքի ավտոմատներ իր իրավազորության սահմաններում, կամ, համապատասխան դեպքերում, լիակատար արգելք մտցնել ծխախոտային արտադրատեսակների վաճառքի ավտոմատների նկատմամբ։ Սույն հոդվածի հիման վրա արված հայտարարությունը ավանդապահի կողմից ուղարկվում է Կոնվենցիայի բոլոր Կողմերին։
6. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, ներառյալ սանկցիաներ մանրածախ և մեծածախ առևտրականների նկատմամբ` սույն հոդվածի 1-5-րդ կետերում սահմանվող պարտավորությունների պահպանման ապահովման նպատակներով։
7. Յուրաքանչյուր Կողմին, համապատասխան դեպքերում, հարկավոր է ձեռնարկել և իրականացնել օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ներքին օրենսդրությամբ, ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքը, կամ տասնութ տարի չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների վաճառքը արգելելու նպատակով։