Անցնել բովանդակությանը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Հոդված 19. Պատասխանատվություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Պատասխանատվություն

1. Ծխախոտի դեմ պայքարի նպատակներով Կողմերը քննարկում են օրենսդրական միջոցների ընդունման կամ առկա օրենսդրության զարգացման հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում, քրեական և քաղաքացիական պատասխանատվության հարցերի լուծման համար համապատասխան դեպքերում ներառելով փոխհատուցումը։

2. Կողմերը, 21-րդ հոդվածին համապատասխան, համագործակցում են միմյանց հետ տեղեկատվության փոխանակման գործում Կողմերի համաժողովի միջոցով, այդ թվում.

ա) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքների մասին տեղեկատվության 20-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, և

բ) գործող օրենսդրության և կանոնների, ինչպես նաև համապատասխան դատական պրակտիկայի մասին տեղեկատվության։

3. Կողմերը, համապատասխան դեպքերում և փոխադարձ համաձայնությամբ իրար օգնություն են ցուցաբերում ազգային օրենսդրության, քաղաքականության, իրավական պրակտիկայի և առկա կիրառելի պայմանագրային մեխանիզմների շրջանակներում քաղաքացիական և քրեական պատասխանատվությանը վերաբերող դատավարական գործողությունների իրականացման գործում, համաձայն սույն Կոնվենցիայի։

4. Կոնվենցիան ոչ մի կերպ չի ազդում կամ չի սահմանափակում Կողմերի` միմյանց դատական մարմիններ մուտքի իրավունքները այնտեղ, որտեղ գոյություն ունեն նման իրավունքները։

5. Կողմերի համաժողովը կարող է քննարկել հարցեր, հաշվի առնելով համապատասխան միջազգային հավաքներում կատարվող աշխատանքը՝ հնարավորինս վաղ փուլում, որոնք կապված են պատասխանատվության հետ, ներառյալ` պատշաճ միջազգային մոտեցումները այդ հարցերին և, ըստ Կողմերի խնդրանքի՝ իրենց օրենսդրական և այլ գործունեության մեջ Կողմերին աջակցություն ցուցաբերելու պատշաճ միջոցները, սույն հոդվածին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։