Հոդված 20. Գիտական հետազոտություններ, համաճարակային հսկողություն և տեղեկատվության փոխանակում
Հոդված 20. Գիտական հետազոտություններ, համաճարակային հսկողություն և տեղեկատվության փոխանակում
1. Կողմերը ձեռնարկում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացմանը և աջակցությանը և գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցներ։ Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ.
ա) նախաձեռնում և իրականացնում է համագործակցություն` հետազոտություններ անցկացնելու գործում և գիտական գնահատումների բնագավառներում, անմիջապես կամ իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների միջոցով, և այդ ընթացքում նպաստում և աջակցում է այն հետազոտություններին, որոնք ուղղված են ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության որոշիչ գործոնների և հետևանքների, ինչպես նաև ուսումնասիրություններին, որոնք ուղղված են այլընտրանքային մշակաբույսերի հայտնաբերմանը, և
բ) իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների օգնությամբ զարգացնում և ամրապնդում է բոլոր նրանց պատրաստումն ու աջակցությունը, ովքեր իրականացնում են ծխախոտի դեմ պայքարի գործունեություն (ներառյալ` գիտական հետազոտությունները, իրագործումը և գնահատումը)։
2. Կողմերը համապատասխան դեպքերում ստեղծում են ազգային, տարածաշրջանային և գլոբալ ծրագրեր ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության ծավալների, կառուցվածքների, որոշիչ գործոնների և հետևանքների համաճարակային հսկողության համար։ Այդ նպատակով Կողմերը ծխախոտի համաճարակային հսկողության ծրագրերը ընդգրկում են առողջության վիճակի ազգային, տարածաշրջանային և գլոբալ համաճարակային հսկողության ծրագրերում, որպեսզի համապատասխան դեպքերում ապահովեն տվյալների համադրելիությունը և վերլուծության հնարավորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
3. Կողմերը ընդունում են միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների ֆինանսական և տեխնիկական օգնության նշանակությունը։ Յուրաքանչյուր Կողմ ձգտում է.
ա) աստիճանաբար ստեղծել ծխախոտի օգտագործման համաճարակային հսկողության և համապատասխան սոցիալական և տնտեսական և առողջության ցուցանիշների ազգային համակարգ,
բ) համագործակցել իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ, ներառյալ համագործակցությունը կառավարական և ոչ կառավարական հաստատությունների հետ ծխախոտի տարածաշրջանային և գլոբալ համաճարակային հսկողության և սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշների մասին տեղեկատվության փոխանակման ոլորտում, և
գ) համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ծխախոտի հետ կապված համաճարակային հսկողության տվյալների հավաքման, վերլուծության և տարածման սահմանման համար ընդհանուր ղեկավար սկզբունքների կամ ընթացակարգերի մշակման գործում։
4. Կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցում և թեթևացնում են բաց գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, առևտրային և իրավաբանական տեղեկատվության, ինչպես նաև սույն Կոնվենցիային վերաբերող ծխախոտի արդյունաբերության և աճեցման փորձին առնչվող տեղեկատվության փոխանակումը, ընդ որում հաշվի են առնում և քննարկում այն Կողմերի հատուկ կարիքները, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են։ Յուրաքանչյուր Կողմ ձգտում է.
ա) աստիճանաբար ստեղծել և պահպանել նորացված տվյալների բազա, որը պարունակում է ծխախոտի դեմ պայքարը կարգավորող օրենքներ և կանոններ և, համապատասխան դեպքերում, նրանց պահպանման ապահովման մասին տեղեկատվության, ինչպես նաև համապատասխան դատական պրակտիկայի մասին տվյալներ և համագործակցել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ծրագրերի մշակման գործում,
բ) աստիճանաբար ստեղծել և պահպանել այն տվյալների բազան, որոնք ստացվում են համաճարակային հսկողության ազգային ծրագրերից, սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, և
գ) համագործակցել իրավասու միջազգային կազմակերպությունների հետ ծխախոտի արտադրության և ծխախոտային արտադրատեսակների պատրաստման, ինչպես նաև սույն Կոնվենցիայի կամ ծխախոտի դեմ պայքարի ազգային գործունեության վրա ազդող ծխախոտի արդյունաբերության գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն հավաքելու և տարածելու համար գլոբալ համակարգ աստիճանաբար ստեղծելու և պահպանելու նպատակներով:
5. Կողմերին հարկավոր է համագործակցել տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև զարգացման հարցերով զբաղվող այն հաստատությունների շրջանակներում, որոնց անդամներ են Կողմերը` տեխնիկական և ֆինանսական միջոցները քարտուղարությանը տրամադրելուն աջակցելու և խրախուսելու նպատակներով, որպեսզի այն Կողմերին, որոնք զարգացող երկրներ են և անցումային տնտեսությամբ երկրներ են հետազոտությունների, համաճարակային հսկողության և տեղեկատվության փոխանակման հետ կապված իրենց պարտավորությունների կատարման գործում։