Հոդված 26. Ֆինանսական միջոցներ
Հոդված 26. Ֆինանսական միջոցներ
1. Կողմերը ընդունում են սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու գործում ֆինանսական միջոցների կարևոր դերը։
2. Յուրաքանչյուր Կողմ ֆինանսական աջակցություն է ապահովում իր ազգային գործունեությանը, որն ուղղված է սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար իր ազգային պլաններին, գերակայություններին և ծրագրերին համապատասխան։
3. Կողմերը համապատասխան դեպքերում նպաստում են այն Կողմերի` ծխախոտի դեմ պայքարի բազմաճյուղային համակողմանի ծրագրերի մշակման և ամրապնդման ֆինանսավորման ապահովման համար բազմակողմ, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և այլ բազմակողմ ուղիների օգտագործմանը, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են: Համապատասխանաբար, ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում, հարկ է քննարկել և աջակցել ծխախոտի արտադրության տնտեսապես կենսունակ այլընտրանքները և աջակցել դրանց, ներառյալ` մշակաբույսերի բազմազանությունը:
4. Կողմերը, որոնք ներկայացված են համապատասխան տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպություններում, ինչպես նաև ֆինանսական և զարգացման հարցերով զբաղվող հաստատություններում, խրախուսում են այդ կազմակերպությունների և հաստատությունների կողմից այն Կողմերին ֆինանսական աջակցության ապահովումը, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են սույն Կոնվենցիայով նախատեսվող իրենց պարտավորությունների կատարման գործում օգնություն ցույց տալու նպատակներով` առանց սահմանափակելու այդ կազմակերպություններում մասնակցելու իրավունքը:
5. Կողմերը համաձայնում են նրանում, որ.
ա) սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման գործում Կողմերին օգնություն ցույց տալու համար պետք է հավաքել և ի նպաստ բոլոր Կողմերի, հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերի, բոլոր համապատասխան հնարավոր և գոյություն ունեցող միջոցները` ֆինանսական, տեխնիկական կամ այլ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, որոնք մատչելի են ծխախոտի դեմ պայքարի միջոցառումների համար:
բ) Քարտուղարությունը խորհուրդ է տալիս Կողմերին, իրենց խնդրանքի համաձայն, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են ֆինանսավորման առկա աղբյուրների մասին` սույն Կոնվենցիայով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարումը դյուրացնելու նպատակով:
գ) Կողմերի համաժողովն իր առաջին նստաշրջանում կանցկացնի քարտուղարության կողմից կատարած հետազոտության հիման վրա օգնության գոյություն ունեցող և հնարավոր աղբյուրների և մեխանիզմների և այլ համապատասխան տեղեկատվության դիտարկում և կքննարկի դրանց համապատասխանությունը:
դ) Այդ դիտարկման արդյունքները հաշվի կառնվեն Կողմերի համաժողովի կողմից գոյություն ունեցող մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը որոշելիս կամ կամավոր գլոբալ ֆոնդի կամ այլ համապատասխան ֆինանսական մեխանիզմների ստեղծման ընթացքում` զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու համար սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու գործում Կողմերին օգնություն ցույց տալու նպատակով: