Անցնել բովանդակությանը
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՈՒՄ

Հոդված 28. Կոնվենցիայի ուղղումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Կոնվենցիայի ուղղումներ

1. Ցանկացած Կողմ կարող է սույն Կոնվենցիայի ուղղումներ առաջարկել: Այդ ուղղումները կքննարկվեն Կողմերի համաժողովի կողմից:

2. Կոնվենցիայի ուղղումներն ընդունվում են Կողմերի համաժողովի կողմից: Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող ուղղման տեքստը քարտուղարությունը ուղարկում է Կողմերին առնվազն վեց ամիս առաջ մինչև այն նստաշրջանը, որում այդ ուղղումը առաջարկվում է ընդունել։ Քարտուղարությունը առաջարկվող ուղղումները ուղարկում է նաև այն Կողմերին, որոնք ստորագրել են Կոնվենցիան և ավանդապահին՝ ի գիտություն։

3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող ուղղման վերաբերյալ միաձայնության հիման վրա համաձայնության հասնելու համար։ Եթե միաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառված են, իսկ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա որպես վերջին միջոց ուղղումը ընդունվում է այն Կողմերի երեք քառորդի մեծամասնությամբ, որոնք ներկա են նիստին և մասնակցում են քվեարկությանը։ Սույն հոդվածի նպատակների համար նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմեր ասելով ենթադրվում են այն Կողմերը, որոնք մասնակցում են նիստին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»։ Ցանկացած ընդունված ուղղում ուղարկվում է քարտուղարության կողմից ավանդապահին, որը, ընդունելու համար, այն ուղարկում է բոլոր Կողմերին։

4. Ուղղման ընդունման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին։ Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք դա ընդունել են սույն Կոնվենցիայի Կողմերի առնվազն երկու երրորդի կողմից ընդունման մասին փաստաթղթի ավանդապահի ստանալու օրվանից հետո իննսուներորդ օրը։

5. Ուղղումը ուժի մեջ է մտնում ցանկացած այլ Կողմի համար նշված ուղղումը ընդունելու մասին տվյալ Կողմի փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից իննսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։