ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՈՒՄ
Հոդված 29. Կոնվենցիայի հավելվածների ընդունումը և նրանց մեջ ուղղումներ մտցնելը
Հոդված 29. Կոնվենցիայի հավելվածների ընդունումը և նրանց մեջ ուղղումներ մտցնելը
1. Սույն Կոնվենցիայի հավելվածները և դրանցում ուղղումները առաջարկվում, ընդունվում և ուժի մեջ են մտնում 28-րդ հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան։
2. Սույն Կոնվենցիայի հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը և, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը Կոնվենցիային միևնույն ժամանակ հանդիսանում է հղում Կոնվենցիայի ցանկացած հավելվածին։
3. Հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերին վերաբերվող ցուցակներով, ձևերով և ցանկացած այլ նկարագրական նյութով։