Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 33. Արձանագրություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Արձանագրություններ

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել արձանագրություններ։ Այդպիսի առաջարկությունները քննարկվում են Կողմերի համաժողովի կողմից։

2. Կողմերի համաժողովը կարող է ընդունել Կոնվենցիայի արձանագրություններ։ Այդ արձանագրությունների ընդունման ընթացքում գործադրվում են բոլոր ջանքերը միաձայնության հասնելու համար։ Եթե միաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառվել են, իսկ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա որպես վերջին միջոց՝ արձանագրությունն ընդունվում է այն Կողմերի երեք քառորդի ձայների մեծամասնությամբ, որոնք ներկա են նիստին և մասնակցում են քվեարկությանը։ Սույն հոդվածի նպատակների համար, նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմեր ասելով ենթադրվում են նիստին ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմերը։

3. Ցանկացած առաջարկված արձանագրության տեքստը քարտուղարության կողմից ուղարկվում է Կողմերին ոչ ուշ, քան նստաշրջանից վեց ամիս առաջ, որի ընթացքում առաջարկվում է այդ արձանագրության ընդունումը։

4. Արձանագրության կողմեր կարող են լինել միայն սույն Կոնվենցիայի Կողմերը։

5. Սույն Կոնվենցիայի ցանկացած արձանագրություն պարտադիր է միայն համապատասխան արձանագրության կողմերի համար։ Այն հարցերով որոշումները, որոնք վերաբերում են բացառապես որևէ արձանագրությանը, ընդունվում են միայն տվյալ արձանագրության կողմերի կողմից։

6. Ցանկացած արձանագրության ուժի մեջ մտնելու պայմանները սահմանվում են այդ արձանագրությունով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։