Հոդված 35. Վավերացում, ընդունում, հաստատում, պաշտոնական հավանություն կամ միացում
Հոդված 35. Վավերացում, ընդունում, հաստատում, պաշտոնական հավանություն կամ միացում
1. Սույն Կոնվենցիան պետությունների կողմից ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման, ինչպես նաև տնտեսական ինտեգրման կազմակերպությունների կողմից պաշտոնական հավանություն տալու կամ միանալու։ Սույն Կոնվենցիան բացվում է միանալու համար Կոնվենցիայի ստորագրման համար փակվելու օրվանից հաջորդ օրը։ Վավերացման, ընդունման, հաստատման, պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին։
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, այն դեպքերում, երբ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չի հանդիսանում, կրում է Կոնվենցիայով նախատեսվող բոլոր պարտավորությունները։ Այն դեպքում, երբ այդ կազմակերպությունների մեկ կամ ավելի անդամ պետությունները Կոնվենցիայի Կողմեր են, այդ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները որոշում են ընդունում Սույն Կոնվենցիայով նախատեսվող իրենց պարտականությունների կատարման համապատասխան պարտավորությունների վերաբերյալ: Այդ դեպքերում կազմակերպությունը և անդամ պետությունները չեն կարող զուգահեռաբար իրականացնել իրավունքներ, որոնք բխում են Կոնվենցիայից։
3. Պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում իրենց իրավասության շրջանակների մասին։ Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են ավանդապահին, որն իր հերթին տեղեկացնում է Կողմերին իրենց իրավասության ցանկացած էական փոփոխության մասին։