Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1 Սահմանումներ
Սույն Արձանագրության նպատակների համար.
ա) «Կողմ» նշանակում է՝ սույն Արձանագրության Մասնակից պետություն,
բ) «մշակութային արժեքներ» նշանակում է՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված մշակութային արժեքներ,
գ) «Կոնվենցիա» նշանակում է՝ 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիա,
դ) «Բարձր պայմանավորվող կողմ» նշանակում է` Կոնվենցիայի Մասնակից պետություն,
ե) «ուժեղացված պաշտպանություն» նշանակում է՝ 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն հաստատված ուժեղացված պաշտպանության համակարգ,
զ) «ռազմական օբյեկտ» նշանակում է՝ օբյեկտ, որն իր բնույթով, տեղակայությամբ, նշանակությամբ կամ օգտագործմամբ էականորեն նպաստում է ռազմական գործողություններին, և որի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, բռնազավթումը կամ չեզոքացումը տվյալ հանգամանքներում տալիս են բացահայտ ռազմական առավելություն,
է) «ապօրինի» նշանակում է՝ հարկադրաբար կամ զավթած տարածքների ազգային կամ միջազգային իրավունքի նորմերի կիրառումների այլ խախտումներով,
ը) «Ցուցակ» նշանակում է՝ 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն հաստատված ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների Միջազգային ցուցակ,
թ) «Գլխավոր տնօրեն» նշանակում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն,
ժ) «ՅՈՒՆԵՍԿՕ» նշանակում է՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն,
ժա) «Առաջին Արձանագրություն» նշանակում է՝ 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Արձանագրություն: