Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ
Հոդված 12. Սահմանադրական դատարանի անդամի անձեռնմխելիությունը
Հոդված 12. Սահմանադրական դատարանի անդամի անձեռնմխելիությունը
Սահմանադրական դատարանի անդամն անձեռնմխելի է:
Սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել առանց սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա տրված նրան նշանակած մարմնի համաձայնության:
Սահմանադրական դատարանի անդամի ձերբակալման կամ խուզարկության դեպքում այդ մասին անմիջապես տեղյակ է պահվում նրան նշանակած մարմնին և սահմանադրական դատարանի նախագահին: Սահմանադրական դատարանի անդամին կարելի է ձերբակալել կամ խուզարկել` միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թույլտվությամբ:
Օրենքով սահմանված կարգով ապահովվում է սահմանադրական դատարանի և նրա անդամների անվտանգությունը:
(12-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)