Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 65. Ակտերի տեսակները
Հոդված 65. Ակտերի տեսակները
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 1-4 և 9 կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 5-8 կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է եզրակացություններ:
Սահմանադրական դատարանը, գործերի քննության նախապատրաստման և քննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: