Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 24. Գործի քննության լեզուն
Հոդված 24. Գործի քննության լեզուն
Սահմանադրական դատարանի նիստում քննությունը տարվում է հայերենով:
Նիստին մասնակցող և հայերենին չտիրապետող անձինք իրավունք ունեն հանդես գալ այլ լեզվով: Թարգմանչի ծառայություններն ապահովում է սահմանադրական դատարանը:
(24-րդ հոդվածը փոփ. 09.12.97 ՀՕ-167)