Գլուխ 1 · Ընդհանուր դրույթներ
Հոդված 2. Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման կարգը
Հոդված 2. Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման կարգը
Ազգային ժողովը Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ:
Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ:
Հանրապետության Նախագահը սահմանադրական դատարանի նախագահ է նշանակում սահմանադրական դատարանի կազմից: