Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 59. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին հարցի քննությունը
Հոդված 59. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին հարցի քննությունը
(վերնագիրը փոփ. 09.12.97 ՀՕ-167)
Սահմանադրության 100 հոդվածի 5 կետով նախատեսված հարցով սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը Սահմանադրության 57 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում և կարգով:
Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն իրավունք ունի`
1) դատական, դատախազական և քննչական մարմիններից պահանջել նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր.
2) հրավիրել և լսել այն պաշտոնատար անձանց և քաղաքացիներին, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:
(59-րդ հոդվածը փոփ. 09.12.97 ՀՕ-167)