Գլուխ 8 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 42. Կողմերի իրավունքները
Հոդված 42. Կողմերի իրավունքները
Կողմերն իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, անել քաղվածքներ.
2) ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստաթղթեր.
3) գործի առնչությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը.
4) հարցեր տալ, մյուս կողմին, նրա ներկայացուցչին, մասնագետին, վկային.
5) միջնորդություններ հարուցել, առաջարկություններ անել:
(42-րդ հոդվածը փոփ. 09.12.97 ՀՕ-167)