Հոդված 52. Գործով որոշումների կամ եզրակացությունների ընդունումը
Հոդված 52. Գործով որոշումների կամ եզրակացությունների ընդունումը
Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն սահմանադրական դատարանի անդամները:
Խորհրդակցությունում դատարանի անդամն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրել իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ:
Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում:
Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ: Արձանագրության մեջ նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները:
Արձանագրությունը ստորագրում են խորհրդակցությանը մասնակցած սահմանադրական դատարանի անդամները:
Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն:
Խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը:
(52-րդ հոդվածը խմբ. 09.12.97 ՀՕ-167)