Հոդված 54. Դատարանի պահանջների պարտադիր լինելը
Հոդված 54. Դատարանի պահանջների պարտադիր լինելը
Սույն օրենքի 5 հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման կապակցությամբ սահմանադրական դատարանի կողմից պետական մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին ներկայացվող պահանջների կատարումը պարտադիր է:
Սահմանադրական դատարանի պահանջներին պատասխան է տրվում դրանք ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանված:
Սահմանադրական դատարանը` գործի քննության ընթացքում իրավախախտման փաստեր հայտնաբերելիս, դրանց մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց:
Սահմանադրական դատարանի պահանջների կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, կատարման ժամկետները խախտելը, չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջ են բերում պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(54-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)