Գլուխ 6 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ
Հոդված 28. Դիմումին կցվող փաստաթղթերը
Հոդված 28. Դիմումին կցվող փաստաթղթերը
Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են`
1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.
2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի և այլ նյութերի օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3) վիճարկվող ակտի տեքստը` Սահմանադրության 100 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված հարցերով:
Դիմումին կարող է կցվել այն վկաների և մասնագետների անվանացանկը, որոնց առաջարկվում է հրավիրել սահմանադրական դատարանի նիստին, ինչպես նաև այլ փաստաթղթեր և նյութեր:
Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր փաստաթղթեր կարող է ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ:
(28-րդ հոդվածը լրաց. 09.12.97 ՀՕ-167)